Վա՜յ կաքավիկ, սև կաքավիկ, Չալիկ, մալիկ սիրուն հավիկ, Վա՜յ քո ճուտին, էն խորոտին, Վա՜յ սգավոր իր մոր սրտին։ Էլ չես կարդում հանդ ու արտում, Մեր սարերեն կերթաս տրտում։ Վա՜յ կաքավիկ, սև կաքավիկ, Վա՜յ իմ կորած սիրուն հավիկ:
Զմրուխտի = Emerald Songs
Song Cycle by Romanos Melikian (1883 - 1935)
1. Սեվ կաքավիկ
Language: Armenian (հայերեն)
Text Authorship:
- by Hovhannes Tumanyan (1869 - 1923)
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]2. Գիշերն եկավ
Language: Armenian (հայերեն)
Գիշերն եկավ, եկավ, Օրոր, բալա, օրոր… Քնեց շորոր կաքավ, Օրոր, բալա, օրոր… Թող քեզ հովերն օրորեն, Նանիկ երգե առուն Հորուտ մորուտ բուրեն, Օրոր, բալա, օրոր… Դու քանց սմբուլ քնքուշ Դու քանց լալա աղվոր, Դու լույս, դու հույս հոգվույս… Օրոր, բալա, օրոր…
Text Authorship:
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]3. Մանուկն ու ջուրը
Language: Armenian (հայերեն)
-- Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ, Իմ պաղ ջըրի՜կ, իմ անուշի՜կ։ -- Ես էն սարեն կուգամ մըթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։ -- Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՜կ. Իմ պաղ ջըրի՜կ, իմ անուշի՜կ։ -- Ես էն առուն կերթամ զվարթ, Ուր ափերն են շուշան ու վարդ։
Text Authorship:
- by Hovhannes Tumanyan (1869 - 1923)
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]4. Մի լար
Language: Armenian (հայերեն)
Մի՛ լար, մի՛ թացիր աչքերդ, աչքիդ լույսն ափսո՜սէ, կանցնի՜. Մի՛ տխրիր, վարդ գարուն հասակդ մի օր է վառ մայիս՝ կանցնի՜, Ի՞նչ ես, ջա՜ն, էդ դարդին գերվել: Դա էլ մի գիշեր է` կանցնի՜: Էս կյանքն էլ հեքիաթ է էսպես, մի՛ շտապիր, մի տանջվիր, կանցնի...
Text Authorship:
- by Derenik Demirchyan (1877 - 1956)
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]5. Շափաղ կուտաս
Language: Armenian (հայերեն)
Շափա˜ղ կուտաս բաղի միջին, Ա˜յ կարմիր վա˜րդ, շաղի միջին, Բուրմունքի պես հյուսվում ես վեր, Իմ դառ ու լալ խաղի միջին. Խելքս է տարվել քո ալ վարդին, Ճար չես անում իմ ծով դարդին, Բլբուլի պես թռչեմ քեզ մոտ, Կարոտցել եմ ծոցիդ զարդին:
Text Authorship:
- by Avetik Sahak Isahakyan (1875 - 1957)
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]6. Ես բլբուլ եմ
Language: Armenian (հայերեն)
Ես բլբուլ եմ, մի բուն ունեմ, Մի բուն ունեմ՝ սարին է, Սիրտս բոց է, սիրտս խոց է, Մեջը լիքը արին է... Վա՛յ, լե, լե, լե… Սիրտս բոց է, սիրտս խոց է, Մեջը լիքը արին է... Սիրտս կուլա, կը մղկտա, Ցավը թափեց թևերս, Վարդս քաղած, թուփը դատարկ, Էլ ո՞ւմ ասեմ երգերս։ Վա՛յ լե, լե, լե… Վարդս քաղած, թուփը դատարկ, Էլ ո՞ւմ ասեմ երգերս։
Text Authorship:
- by Atabek Hovhannesi Khnkoyan (1870 - 1935)
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]7. Ծիլ‑ծիլ
Language: Armenian (հայերեն)
Ծիլ ծիլ, ծիլ, ծիլա, Ծիլ ծիլ, ոսկիս կցոլա, Էն արևին շող կտա, Էն ծաղկանցը ցող կտա, Կանաչ դաշտի բուրվառն է` Կարմիր վարդի հոտ կտա … Ծիլ ծիլ, ծիլ, ծիլ ա, Ծիլ ծիլ, ոսկիս կցոլա, Էսպես անուշ երեխա` Սեր ու ծիծաղ շաղ կտա: Ալար դալար կռներով Կոտրած սրտիս սյուն կտա, Ծիլ ծիլ, ծիլ, ծիլ ա…
Text Authorship:
- by Atabek Hovhannesi Khnkoyan (1870 - 1935)
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]8. Օրոր
Language: Armenian (հայերեն)
Օրո՜ր, օրո՜ր, իմ սիրունիկ, Օրոր ասեմ, դու նանա, Երկար ապրես կարմիր օրեր, Կարմիր արև ունենաս: Օրո՜ր, օրո՜ր, իմ անուշիկ, Օրոր ասեմ, դու նանա. Ալ վարդ դառնան քարն ու փուշը, Որ ճամփով էլ դու գնաս, Օրո՜ր…
Text Authorship:
- from Volkslieder (Folksongs) , Ժողովրդական
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]Total word count: 357