Դավիթ մարգարե, իմ հույս, շատ մեղքունք ունիմ, թե թողուս. Յարուկ մի սիրեմ ես` պարապար հետ երկու լուսույս. Հնցկուն աղվորիկ յարուկ թե ի խուցդ գա, նա թողուս. Ցորեկն սաղմոս ասես, լոք գիշերն ի ծոցիկդ առնուս:
Չորս հայրեններ Նահապետ = Four Hayrens by Nahapet Kuchak
Song Cycle by Tigran Mansurian (b. 1939)
1. Դավիթ Մարգարե
Language: Armenian (հայերեն)
Text Authorship:
- by Nahapet Kuchak (d. 1592)
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]2. Իմ հոգվույս հոգի
Language: Armenian (հայերեն)
Իմ հոգվո ’ւյս հոգի, ի’մ յար, քանի քո քովեդ գնացի, Հոգիս ի մարմնույս ելավ, ի մահուն դուռն գնացի. Վաղվնեքն ինչուր իրիկուն` կուլայի ու զքեզ կուզեյի. Գիշերն ինչուր լուսանայր` ու սիրուդ ես քուն չունեի:
Text Authorship:
- by Nahapet Kuchak (d. 1592)
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]3. Ես այն հավերուն էի
Language: Armenian (հայերեն)
Ես այն հավերուն էի, որ գետինն կուտ չուտեի. Թռչ’ ի երկնոքն երթ’ի, թե սիրո ակնատն չընկնեի. Ակնատն ի ծովուն միջին էր լարած ‘ւ ես չգիտեի. Ամեն հավ ոտոքն ընկեր, ես ոտոքս ու թեւս ավելի:
Text Authorship:
- by Nahapet Kuchak (d. 1592)
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]4. Եր բ ես ի յաշխարհս եկի
Language: Armenian (հայերեն)
Երբ ես ի յաշխարհս եկի, գառն անպարտ ու մեղք չունեի. Ի յավազանեն ծնա, զետ զմարգարիտ ցոլայի. Մեծցա` մեղավոր եղա, իմ ոտքս ի մեղք գնացի. Զկամք սատանային արի, յանդենենեն խապար չունեի:
Text Authorship:
- by Nahapet Kuchak (d. 1592)
Go to the general single-text view
Researcher for this text: Emily Ezust [Administrator]Total word count: 134